ՎԱՃԱՌՎԵԼ Է ՀԵՐԹԱԿԱՆ ՋԱՀԸ

15:27 - 01 Օգո, 2023

Առցանց վաճառվել է 1968թ. Գրենոբլի ձմեռային օլիմպիական  խաղերի  33 ջահերից ևս  մեկը ՝  87,500 դոլարով:  

Ջահը պատրաստված  է վարդագույն ոսկու  բրոնզե համաձուլվածքից՝  փաթաթված  կարմիր ֆետրե բռնակով:

Այդ  ջահը մեծ դեր ունեցավ օլիմպիական կրակը վառելու բացման արարողության համար,որովհետև  առաջին անգամ խաղերում ժամանակավոր մարզադաշտ կառուցվեց: Այն տեղավորեց  60,000 հանդիսականի:

Բացման արարողությանը ներկա էին Ֆրանսիայի նախագահ Շառլ դը Գոլը և 500 հրավիրված պատվավոր հյուրեր, այդ թվում՝ միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Էյվերի Բրանդաժը, Իրանի կայսրուհի Ֆարահ Փահլավին, Դանիայի թագաժառանգ, արքայադուստր Մարգրեթը և Լյուքսեմբուրգի Մեծ դքսուհի Ժոզեֆինա Շառլոտան: 

96 աստիճանանով  սանդուղքով վեր է բարձրացել  Ինսբրուկի 1964թ. արծաթե մեդալակիր, գեղասահորդ Ալեն Կալմատը և վառել կրակը։ 

 

 

Այլ նորություններ