«Ճանապարհ դեպի Ռիո». Ծանրորդ Նազիկ Ավդալյան

12:00 - 29 Հուլ, 2016

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծում ներկայացնում է Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիական լուսանկարները, որոնք արվել են լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի կողմից՝ հատուկ «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծի համար:

«Ճանապարհ դեպի Ռիո» նախագծի հաջորդ հերոսը ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանն է:  Նազիկը հայկական ծանրամարտի կենտրոններից մեկի՝ Գյումրու մարզադպրոցի սան է: Նա ծնվել է 1986 թվականին Հայաստանի երկրորդ ամենախոշոր քաղաքում՝ Գյումրիում:

Նազիկը մարզիկների այն դասին է պատկանում, ովքեր ապացուցում են, որ անհնարին ոչինչ չկա: Նազիկն ավտովթարից հետո փյունիկի պես հառնեց և 2016 թվականի Եվրոպայի առաջնությունում դարձավ հին աշխարհամասի չեմպիոն: Միշտ պայքարող, միշտ ուժեղ և միշտ կանացի Նազիկը իր մեծագույն նվաճումը համարում է իր տղային:

 

-Խաղերին ի՞նչ թալիսման ես հետդ տանելու:

-Երբևէ թալիսման չեմ ունեցել և այս խաղերն էլ բացառություն չեն:

-Նկարագրիր Օլիմպիական խաղերը երեք բառով:

-Մարզիկների երազանքների գագաթնակետ:

-Ու՞մ կուզեիր կողքիդ կամ հանդիսատեսի շարքում տեսնել:

-Բնականաբար, ամուսնուս, և իմ տղային՝ հրեշտակիս:

-Ո՞ւմ հետ ես առաջինը կիսելու հաջողությունդ:

-Նախ և առաջ, մարզիչիս և, իհարկե, նաև ընտանիքիս մյուս անդամների հետ:

-Ինչպե՞ս կուզես, որ հիշվեն այս Օլիմպիական խաղերը:

-Առանց ափսոսանքի և ժպիտով:

Ծանրորդներ` Առաքել Միրզոյան

Գոռ Մինասյան

Ռուբեն Ալեքսանյան

Անդրանիկ Կարապետյան

Սիմոն Մարտիրոսյան

Լողորդներ՝ Վահան Մխիթարյան 

Մոնիկա Վասիլյան

Ձյուդոյիստ`Հովհաննես Դավթյան

Աթլետներ՝ Գոռ Ներկարարյան

Գայանե Չիլոյան

Լիլիթ Հարությունյան

Լևոն Աղասյան

Դիանա Խուբեսերյան

Ամալիյա Շարոյան

Մարմնամարզիկներ՝ Հուրի Գեբեշյան

Հարություն Մերդինյան

Արթուր Դավթյան 

Ըմբիշներ՝ Լևան Բերիանիձե

Գեորգի Կետոև

Դավիթ Սաֆարյան

Գառնիկ Մնացականյան

Արթուր Ալեքսանյան

Մաքսիմ Մանուկյան 

Միհրան Հարությունյան

Արսեն Ջուլֆալակյան

 Հրաձիգ՝ Հրաչ Բաբայան

Բռնցքամարտիկներ՝  Հովհաննես Բաչկով

Նարեկ Աբգարյան

 Արամ Ավագյան

Վլադիմիր Մարգարյան

 Արթուր Հովհաննիսյան

Պաշտոնական գործընկեր՝ Ucom 

ՀԱՕԿ լրատվության բաժին 

Այլ նորություններ