ԳՆԱՀԱՏՎԱԾ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ

16:38 - 09 Դեկ, 2021

Միջազգային օլիմպիական կոմիտեի ( ՄՕԿ ) գործկոմը  հաստատել է 2024թ. ձմեռային պատանեկան  չորրորդ օլիմպիական խաղերի անցկացման ժամկետներն ու վայրը: Այդ ստուգատեսը տեղի կունենա Հարավային Կորեայի Գանգվոն նահանգում՝  2024թ.  հունվարի 19-ից փետրվարի 1-ը։

Միջոցառումը  հիմնվելու է Փհենչհանում 2018թ.  կայացած  ձմեռային օլիմպիական խաղերի ժառանգության վրա: Պատանի օլիմպիականների մրցումները  կանցկացվեն չորս վայրում:  

Նախորդ ձմեռային պատանեկան օլիմպիական խաղերը տեղի են ունեցել 2020թ.՝  Շվեյցարիայի  Լոզանում։

Այլ նորություններ