Բռնցքամարտիկ Գուրգեն Հովհաննիսյանը Եվրոպայի առաջնության եզրափակչում է

09:52 - 14 Հուն, 2016

Անապայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում գերծանր Գուրգեն Հովհաննիսյանը առավելության է հասել վրացի մարզկի նկատմամբ և դուրս եկել եզրափակիչ, որտեղ չեմպիոնական տիտղոսը կվիճարկի Ռուսաստանի ներկայացուցչի հետ:

69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը կիսաեզրափակչում զիջել է ռուս մրցակցին և բավարարվել բրոնզե մեդալով:

Մինչ այդ 49 կգ քաշային Արսեն Աբգարյանն ու 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանը նվաճել էին Եվրոպայի առանության բրոնզե մեդալներ:

Եզրափակիչ մենամարտը կկայանա հունիսի 14-ին:

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ