ՖԻԴԵ –Ի ՆՈՐ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

11:07 - 01 Մար, 2022

ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների դասկարգման  վարկանիշային հերթական աղյուսակը:  Տղամարդկանց ցանկը  շարունակում է գլխավորել աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի  Մագնուս Կառլսենը / 2864 միավոր/:

Առաջին հարյուր շախմատիստների ցուցակում տեղ են գտել Հայաստանի երկու ներկայացուցիչներ.  Գաբրիել Սարգսյանը / 56-րդ,  2681 միավոր /  և Հրանտ Մելքումյանը / 95 –րդ, 2649 միավոր /:

Կանանց  աղյուսակը գլխավորում է չինուհի Հոու Յիֆանը /  2650 /:

Մեր Էլինա Դանիելյանը  31 –րդն է / 2441 /,  Իսկ ահա Աննա Սարգսյանը 55 –րդն է  / 2395 /, իսկ Լիլիթ Մկրտչյանը 76-րդ – րդն է  / 2378 /:

 

 

Այլ նորություններ