Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան հրապարակել է Խաղերին մասնակցող մարզիկների պաշտոնական ցանկը

19:25 - 06 Հուն, 2016

Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան հրապարակել է Ռիո դե Ժանեյրոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերին մասնակցող մարզիկների պաշտոնական ցանկը:

Ձյուդոյի Հայաստանի հավաքականի առաջատար Հովհաննես Դավթյանը (60 կգ), հրապարակված վարկանիշային ցանկի, 10-րդ հորիզոնականում է:

Օլիմպիական խաղերը կկայանան օգօստոսի 5-21-ը:

ՀԱՕԿ լրատվության բաժին

 

Այլ նորություններ