ՊԱՏՄԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ

15:37 - 25 Հուն, 2026

Միջազգային օլիմպիական կոմիտեն  / ՄՕԿ / հայտարարել է մարզիկների աջակցության նոր ծրագրի մեկնարկի մասին: Օիմպիական խաղերի պատմությունում առաջին անգամ յուրաքանչյուր մասնակից կստանա 10,000 / տասը հազար/  ԱՄՆ դոլարի «Պատրաստ օլիմպիական խաղերի ապագայի համար» դրամաշնորհ:

Որոշումը հայտարարվել է Շվեյցարիայի Լոզան քաղաքում՝  ՄՕԿ-ի 146-րդ նստաշրջանում: Դրամաշնորհի առաջին ստացողները կլինեն 2026թ.  Միլանում և Կորտինա դ'Ամպեցոյում  / Իտալիա / կայացած ձմեռային օլիմպիական խաղերի մասնակիցները:

Նախաձեռնության  նպատակն է ընդլայնել մարզիկների աջակցության հնարավորությունները գործուն սպորտում և դրանից հետո:

Ակնկալվում է, որ  շուրջ 14,000 մարզիկ իրավունք կունենա ստանալ 10,000 ԱՄՆ դոլար՝ յուրաքանչյուր խաղերի մասնակցության համար:

Գումարները կբաշխվեն ազգային օլիմպիական կոմիտեների միջոցով: Եթե մարզիկը որոշի չդիմել դրամաշնորհի, ապա նրան հատկացված միջոցները կմնան հիմնադրամում և կօգտագործվեն ապագա սերունդներին աջակցելու համար։

Երիտասարդական օլիմպիական խաղերի մասնակիցները չեն ունենա վճարումներ ստանալու իրավունք։ Պարտադիր պահանջ է, որ նրանք չխախտեն դոպինգի դեմ պայքարի կանոնները, ՄՕԿ-ի էթիկայի կանոնագիրքը, մասնակցության պայմանները կամ օլիմպիական խարտիան։

«Այս դրամաշնորհը հասանելի կլինի յուրաքանչյուր օլիմպիականի համար և ոչ  միայն մեդալակիրների կամ  որոշ երկրների մարզիկների համար։ Մարզիկ յուրահատուկ ճանապարհ են  անցնում: Նրանք ենթարկվում են բազում զոհողությունների և դժվարությունների՝ օլիմպիական ասպարեզ հասնելու համար։ Դրա հետևում կանգնած են տարիների նվիրվածությունը, քրտնաջան աշխատանքը և երազանքի հանդեպ հավատը։ Մենք ուզում ենք ընդգծել, որ սա մրցանակային գումար չէ։ Սա հարգանքի տուրք է բոլոր  նրանց, ովքեր  հարթել են այս ճանապարհը», - նշել է ՄՕԿ-ի մարզիկների հանձնաժողովի նախագահ Պաու Գասոլը։

ՄՕԿ-ը մշակում է դիմումների և դրամաշնորհների վճարման մեխանիզմը։ Իտալիայի օլիմպիական խաղերի մասնակիցների համար դիմումների ընդունումը նախատեսվում է  սկսե;  այս տարեվերջին, իսկ առաջին վճարումները կկատարվեն 2027թ.:

Այլ նորություններ