Երևանցիների բացահայտ առավելությամբ

16:10 - 31 Հոկ, 2018

Երևանի « Հրազդան » մարզադահլիճում հոկտեմբերի 31-ին ավարտվեց Հայաստանի բադմինթոնի առաջնությունը:Մասնակցեցին մայրաքաղաքի, Գյումրիի,Վանաձորի և Իջևանի 72 ներկայացուցիչներ:Մենախաղերում հաղթեցին Զավեն Մնացականյանը և Մարիետա Նիկոյանը,զուգախաղերում` Մարիետա Նիկոյան- Մանե Ստեփանյան կանանց և Զավեն ՄնացականյանԱրման Վարդանյան տղամարդկանց երկյակները

Հայաստանի բադմինթոնի հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Պողոսյանը զրույցի ժամանակ ասաց,որ եռօրյա պայքարի հաղթողներն ու մրցանակակիրները Երևանի թենիսի և բադմինթոնի մանկապատանեկան մարզադպրոցի սաներ են:Բացառություն է թերևս կանանց զուգախաղերում երրորդ տեղը գրաված Վանաձորի « Տարոն » համալիր մարզադպրոցի ներկայացուցիչներ Անահիտ ՊողոսյանԷմմա Անտինյան « դուետը »:Գյումրեցիները աչքի ընկան կամային որակներով,իսկ իջևանցիների մոտ զգացվում էր մրցափորձի պակասը:

ՀԱՕԿ լրատվական բաժին

Այլ նորություններ