ՀԱՂԹԱՆԱԿ ԵՎ ՌԵԿՈՐԴ

15:37 - 22 Հուն, 2026

Հունաստանի Վոլոս քաղաքում  անցկացվել է  Բալկանյան երկրների աթլետիկայի բաց  առաջնությունը:

Գյումրեցի Երվանդ Մկրտչյանը 3000 մ վազքատարածությունը հաղթահարել է 7:52.75 ժամանակում,   սահմանել է  Հայաստանի  ռեկորդ, գրավել է առաջին տեղը և պարգևատրվել է ոսկե մեդալով:

Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Ռազմիկ Ղազարյանը եռացատկում ցույց է տվել  16.20 մետր արդյունք և գրավել է երկրորդ տեղը:

Մեր երկրից  հանդես են եկել նաև Լևոն Աղասյանը (եռացատկ), Վահե Արզումանյանը (հեռացատկ), Արամ Արամյանը (400մ.) և Էլլադա Ալավերդյանը (800 մ.)։

 

Այլ նորություններ