
Հայաստանի թենիսի տղամարդկանց հավաքականը Ծաղկաձորում ավարտեց իր ելույթը Եվրոպայի Դևիսի գավաթի խաղարկության չորրորդ խմբի մրցաշարում:
Ճիշտ է, վերջին տուրում մեր թենիսիստները 0 : 3 հաշվով զիջեցին մալթացիներին, սակայն կարողացան բարձրանալ երրորդ խումբ:
Ընդհանուր արդյունքով ՀՀ թիմը մրցաշարում զբաղեցրեց երկրորդ տեղը՝ ունենալով չորս հաղթանակ և մեկ պարտություն:
Առաջինը Մալթայի ընտրանին է:
Սան Մարինոյում զուգահեռաբար անցկացվեց << Բիլի Ջին Քինգի >> կանանց թենիսի աշխարհի գավաթի թիմային խաղարկության երրորդ ենթախմբի մրցաշարը: Իր հաշվին լուրջ հաջողություն գրանցեց Հայաստանի կանանց թիմը:

Մեր մարզուհիները առանց պարտության անցկացրին մրցաշարը, գրավեցին առաջին տեղը և բարձրացան երկրորդ խումբ:
Հաջողության գործում վճռորոշը էստոնացիների հետ հանդիպումն էր, որտեղ 2 : 0 հաշվով առավելության հասան մեր պատվիրակները:
Նշենք, որ մինչ այդ, մերոնք հաջորդաբար հաղթել էին Ադրբեջանի, Ալբանիայի և Մոնտենեգրոյի թիմերին:
Հաջողությունների առթիվ շնորհավորում ենք ՀՀ թենիսի տղամարդկանց և կանանց հավաքականներին, համապետական ֆեդերացիային և ակնկալում նոր հաջողություններ: