LA - 28 – Ի ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

11:17 - 12 Հուն, 2026

<< Լոս Անջելես – 2028 >>  ամառային օլիմպիական  խաղերի գլխավոր բժիշկ Քեյսի Բաթենը ներկայացրել է  իր  ծրագիրը: Այն  ներառում է  մարզիկներից մինչև երկրպագուներ ու կամավորներ։

Խոսքը միայն վնասվածքներին արձագանքելու մասին չէ: Կարևոր է նաև առողջապահական ցանցը,  որը միաժամանակ կգործի մարզիկների գյուղում, մարզական կենտրոններում և մրցավայրերում:

Գլխավոր բժշկի դերը բոլոր շահագրգիռ կողմերին, այդ թվում՝ մարզիկներին, մարզիչներին, նրանց շրջապատին և հանդիսատեսին տրամադրվող ամբողջ ենթակառուցվածքի  վերահսկումն է:

Նման համակարգի հիմնական տարրերից մեկը կլինի օլիմպիական գյուղում տեղակայված պոլիկլինիկան:

Խնամքի ծրագիրը կտարածվի մարզական և մրցումային կենտրոնների վրա, որոնցից յուրաքանչյուրն ունի իր անձնակազմի, համակարգման և նախապատրաստման կարիքները:

Մտահոգությունը վնասվածքները և  հիվանդությունները բուժելն է:  Նույնիսկ այնպիսի պարզ բան, ինչպիսին է սովորական մրսածությունը, կարող է ամբողջությամբ խաթարել տարիների նախապատրաստությունը և ազդել արդյունքների  վրա: Այդ պատճառով հիվանդությունների կանխարգելումը և կառավարումը զգալի կշիռ կունենան պլանավորման մեջ՝ հատուկ ուշադրություն դարձնելով շնչառական վարակներին, ստամոքսաաղիքային խնդիրներին և այլ վիրուսներին, որոնք կարող են շրջանառվել միջոցառման ընթացքում:

Բաթենը, ով սպորտային բժշկության և խոշոր միջոցառումներին մասնակցելու երկու տասնամյակի փորձ ունի, ասել է, որ ոչ մի իրադարձություն  չի կարող համեմատվել օլիմպիական  խաղերի մասշտաբի հետ:

 

Այլ նորություններ