ՀԱՂԹԱԿԱՆ ՍԿԻԶԲ

11:17 - 17 Հուն, 2026

Ծաղկաձորում մեկնարկել է  թենիսի՝  Դևիսի գավաթի  խաղարկության Եվրոպական գոտու  չորրորդ խմբի մրցաշարը:

Հայաստանի  հավաքականը հաջող մեկնարկեց: Մեր  թիմը վստահորեն  հաղթեց  Անդորրայի մարզիկներին՝  3:0:

Մենախաղում Դավիթ Պողոսյանը առավելության հասավ Պաբլո Կարասկոսայի՝ 6:1, 6:2,  իսկ Միքայել Ավանեսյանը՝ Էրիկ Սերվոս Նոգերի՝ 6:3, 7:5 նկատմամբ։

Զուգախաղում  Սամվել Աղայանը և Ավետիք  Ղազարյանը հաղթեցին Պաբլո Կարասկոսա / Էրիկ Սերվոս  երկյակին՝ 6:2, 6:4։

Հաջորդ հանդիպումը Հայաստանի ընտրանին  կանցկացնի այսօր ՝  հունիսի 17-ին, Սան Մարինոյի հավաքականի հետ:

Մրցաշարը կավարտվի հունիսի 20 –ին:

 

Այլ նորություններ