
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան / ՖԻՖԱ / հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման հերթական աղյուսակը:
Հայաստանի հավաքականը Ղազախստանի և Մոլդովայի թիմերի հետ ընկերական հանդիպումներում գրանցած ոչ - ոքիներից հետո նահանջել է մեկ աստիճանով և հանգրվանել է 107-րդ հորիզոնականում:
Ցանկը գլխավորում է աշխարհի չեմպիոն Արգենտինայի ընտրանին։ Տասնյակում են նաև Իսպանիայի, Ֆրանսիայի, Անգլիայի, Պորտուգալիսյի, Բրազիլիայի, Մարոկոյի, Նիդերլանդների, Բելգիայի և Գերմանիայի թիմերը: