ՄԻԼԱՆԻ ՍՏՈՒԳԱՏԵՍՈՒՄ

15:07 - 26 Օգո, 2025

Իտալիայի Միլան քաղաքում տեղի ունեցավ բայդարկա և կանոէ թիավարության աշխարհի առաջնությունը: Պատվիրակների թվում էին Հայաստանի վեց ներկայացուցիչներ:

Չորս տեղանոց բայդարկավարների մրցումներում մեր քառյակը գրավեց 27 –րդ, իսկ երկտեղանոցների պայքարում ՝ 37 –րդ տեղը:

Երկտեղանոց կանոիստների մրցությունում Հայաստանի երկյակը եզրագիծը հատեց 23 –րդը: Այս արդյունքը թվում է շատ վատ չէ: Բայց մարզիչ Ավետիք Մալխասյանը անբավարար համարեց Սևան քաղաքի զույգի ցուցանիշը: Մրցուղերթին նախորդած շաբաթվա  ընթացքում տղաները  տարբեր պատճառներով չկարողացան լիարժեք մասնակցություն ունենալ մարզումներում:

Նշենք, որ աշխարհի առաջնությանը հայտավորված էին  70 երկրների ավելի քան 800 մարզիկներ: Նրանք  վիճարկեցին մեդալների  36 հավաքածու:

Մասնակիցների թվում էին  օլիմպիական և պարալիմպիկ խաղերի բազմաթիվ  մեդալակիրներ:

 

Այլ նորություններ