
LA28 ամառային օլիմպիական խաղերի կազմակերպիչները հերթական անգամ հյուրընկալել են միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) համակարգող հանձնաժողովի ներկայացուցիչներին:
Հյուրերը ծանոթացել են խաղերի նախապատրաստական աշխատանքներին:
Երեքօրյա նիստերն ընթացել են բաց երկխոսության պայմաններում: Քննարկված թեմաների շարքում կարևորվել են երկրպագուների ներգրավվածության, տոմսերի վաճառքի, կամավորական ծրագրերի հարցերը և այլն:
LA28-ը պատրաստվում է բացառիկ հետաքրքրություն ապահովել աշխարհի տարբեր մարզիկների և հանդիսականների համար։ Մինչև խաղերի մեկնարկը մնացել է երկու տարուց էլ քիչ ժամանակ: Ուշագրավ է տոմսերի ռեկորդային վաճառքը: Արդեն իրացվել է ավելի քան չորս միլիոն օլիմպիական տոմս:
Առաջիկայում կտրվի նաև կամավորական ծրագրի մեկնարկը:
Արժե նշել, որ մինչ այս Լոս Անջելեսը երկու անգամ ՝ 1932 թ. և 1984 թ. եղել է օլիմպիական խաղերի մայրաքաղաք: Երրորդ փորձությունը կանցկացվի 2028թ. հուլիսի 14 – 30-ը:
Համաշխարհային 34 –րդ գլխավոր մարզահանդեսի մեկնարկին մնացել է 769 օր: