ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

11:47 - 02 Հուն, 2026

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Եվրոպայի կանանց շախմատի անհատական առաջնության ավարտին մնացել է չորս փուլ:  

Յոթ տուրից հետո, վեց միավորով առաջատարներն են ուկրաինացի Անաստասիա Հնատիշինը, վրացի Մերի Արաբիձեն և իսպանացի Սաբրինա Վեգա Գուտիեռեսը:

Հայաստանի պատվիրակներից լավագույն արդյունք է գրանցել  Պոլինա Կոբակը՝ հինգ միավոր:  

Էլինա Դանիելյանը, Մարիամ Մկրտչյանը և Լիլիթ Մկրտչյանը   ունեն 4.5 –ական  միավոր:

Այսօր նշանակված են ութերորդ փուլի պարտիաները:

Այլ նորություններ