ՀԵՐԹԱԿԱՆ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆՆԵՐԸ

10:37 - 02 Հուն, 2026

Շախմատի միջազգային ֆեդերացիան / ՖԻԴԵ / հրապարակել է տղամարդկանց և կանանց  հեթական վարկանիշային աղյուսակները:

Լավագույն հարյուրյակներում տեղ են գտել նաև Հայաստանի ներկայացուցիչները:

Հայկ Մարտիրոսյանը 63-րդն է / 2651 միավոր /,  Շանթ Սարգսյանը  74-րդը / 2644 /, Արամ Հակոբյանը  94- րդը / 2635 /։

Կանանց սանդղակում Էլինա Դանիելյանը զբաղեցնում է 54-րդ / 2390 /, Լիլիթ Մկրտչյանը՝  78-րդ / 2366 /, Մարիամ Մկրտչյանը՝ 79-րդ / 2365 / հորիզոնականը:  

Ի դեպ,  կանայք  այս օրերին Բաթումիում  հանդես են գալիս  Եվրոպայի անհատական առաջնությունում:  

Այլ նորություններ