ՉԵՄՊԻՈՆԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿ

15:07 - 27 Ապր, 2026

Ավարտվեց Հայաստանի  կանանց բասկետբոլի  առաջնությունը: Եզրափակիչում միմյանց հետ մրցեցին «Ֆոքսիսը» և  «Արցախ Գոլսը (Շենգավիթ)»: 63:48 հաշվով հաղթեց «Ֆոքսիսը» և նվաճեց երկրի չեմպիոնի կոչումը:

Ամենաարդյունավետ խաղացող  ճանաչվեց Սուսաննա Խաչատրյանը («Ֆոքսիս»)։ Նա վաստակեց  27 միավոր, 20 անգամ տիրեց  օղակից անդրադարձող գնդակին և կատարեց մեկ  արդյունավետ փոխանցում։

Երրորդ տեղի համար պայքարում «Հատիսը»   92:70 հաշվով հաղթեց  ՀԱԹ-ին։

Մրցաշրջան 2026 - ի լավագույններ ճանաչվեցին.

Խաղարկող՝ Ժաննա Խաչատրյան («Հատիս»)

Պաշտպան՝ Հռիփսիմե Սարգսյան (ՀԱԹ)

Թեթև հարձակվող՝ Մարի Մաթևոսյան («Արցախ Գոլս (Շենգավիթ)»)

Ծանր հարձակվող՝ Փալիգ Սեմերջյան («Ֆոքսիս»)

Կենտրոնական՝ Սուսաննա Խաչատրյան («Ֆոքսիս»)

Երիտասարդ խաղացող՝ Սոֆա Առաքելյան («Արցախ Գոլս (Շենգավիթ)»)

MVP-ն բաժին է հասել Մերի Գրիգորյանին («Ֆոքսիս»)

 

Այլ նորություններ