ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

12:07 - 30 Ապր, 2026

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) և JPMorganChase-ը  հայտարարել են  համաշխարհային  գործընկերության մասին:  

Համագործակցությունը  ներառում  է  Լոս Անջելեսի 2028թ. ամառային և  Ֆրանսիայի  Ալպերի 2030թ. ձմեռային օլիմպիական խաղերը:

ՄՕԿ-ի նախագահ Քիրստի Քովենթրին ընդգծել է համաձայնագրի պատմական բնույթը, ասելով, որ  «JPMorganChase-ը օլիմպիական խաղերի պատմության մեջ բանկային ոլորտի առաջին գլոբալ գործընկերն է:

Դա  արտացոլում է  ընդհանուր արժեքները՝ հավակնությունները, գերազանցությունը, վստահությունը, և կաջակցի օլիմպիական շարժմանն  ու համաշխարհային  սպորտին:

JPMorganChase-ը գործունեություն  է ծավալում ավելի քան 60 երկրներում և հաճախորդներ ունի  100 շուկայում:

2026թ. մարտի 31-ի դրությամբ JPMorganChase-ի ակտիվները կազմում են 4.9 տրիլիոն ԱՄՆ դոլար, իսկ բաժնետերերի կապիտալը՝ 364 միլիարդ ԱՄՆ դոլար:

Այլ նորություններ