ԵՎՐՈՊԱՅԻ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆՆԵՐԸ

11:04 - 28 Մայ, 2020

Հրաձգության միջազգային ֆեդերացիան  / ISSF/  հրապարակել է Տոկիոյում անցկացվելիք 32 –րդ ամառային  օլիմպիական խաղերի  որակավորման նոր համակարգը։ Այն հաստատել է միջազգային օլիմպիական կոմիտեն։

Եվրոպայի առումով, 2021 թ․ ընտրական մրցաշարերը լինելու են Ֆինլանդիայում, փետրվարին կայանալիք  ձմեռային առաջնությունը՝ 10 մ․ օդամղիչ հրացանից  և  Խորվաթիայում՝ մայիսին։  Դրանցում  կխաղարկվեն համապատասխանաբար վեց և  տասը ուղեգրեր։

2018 –ին որակավորման մրցումներ են անցկացվել Կորեայում / աշխարհի առաջնություն /  և  2019 –ին`  Հնդկաստանում, Չինաստանում, Գերմանիայում և Բրազիլիայում / աշխարհի գավաթի խաղարկության փուլեր/, որոնցում առաջատար նշանառուներն  արդեն վաստակել են օլիմպիական ուղեգրեր: 

 

Այլ նորություններ