
Երևանը երրորդ տարին անընդմեջ կհյուրընկալի սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը: Հայտավորված են հիմնականում մարզաձևի աշխարհի լավագույն վարպետները:
Հարկ է ընդգծել, որ ստուգատեսը մեր մայրաքաղաքում հաջողությամբ անցկացվել է 2024 և 2025 թվականներին: Այս հանգամանքը հաշվի առնելով, միջազգային ֆեդերացիան կրկին մրցավայր է ընտրել Երևանը:
Ապրիլի 11-12-ին Երևանի «Գազպրոմ» ուսումնամարզական համալիրում մեդալների համար կպայքարեն ավելի քան 22 երկրների շուրջ 570 սամբիստներ:
Ասենք, որ Հայաստանը առաջատար դիրքեր է գրավում մարզաձևում: ՀՀ համապետական ֆեդերացիան հայտնել է, որ մեր հավաքականները հանդես կգան լրիվ կազմով՝ մարզական, մարտական և կանանց սամբոյում: Նշվել է նաև, որ տանտերերը պատրաստ են մրցաշարին: