Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը հաջողության չի հասել Ալի Ալիեւի հուշամրցաշարում

19:00 - 04 Մայ, 2019

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մայիսի 1-3-ը Մախաչկալայում մասնակցել է աշխարհի հնգակի չեմպիոն Ալի Ալիեւի 50-րդ հուշամրցաշարին: Հայ ըմբիշները ձեռնունայն են վեադարձել մրցաշարից:

Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի ղեկավարությամբ Մախաչկալայում հանդես են եկել Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Կարեն Զուրաբյանը (57 կգ), Միհրան Ջաբուրյանը (57 կգ), Գեւորգ Մխեյանը (70 կգ), Անդրանիկ Գաբրիելյանը (74 կգ), Վալտեր Մարգարյանը (74 կգ), Խաչատուր Պապիկյանը (74 կգ) եւ Մարզպետ Գալստյանը (92 կգ):

Թիմի հետ Մախաչկալա էր մեկնել նաեւ հավաքականի մարզիչ Էդգար Ենոքյանը, ինչպես նաեւ մրցավար Աշոտ Խաչատրյանը:

Այլ նորություններ