
Լեհաստանի Կատովիցե քաղաքում անցկացվող Եվրոպայի շախմատի անհատական առաջնությունում խաղացվել է երկու տուր:
Արդեն իրենց հաշվին երկուական հաղթանակ են գրանցել Հայաստանի չորս ներկայացուցիչներ: Առաջատարների շարքում են Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Էմին Օհանյանը և Արթուր Դավթյանը:
Մեր շախմատիստներից 1,5 միավոր են վաստակել Մանուէլ Պետրոսյանը, Մամիկոն Ղարիբյանը, Վահե Սուքիասյանը, Հայկ Երիցյանը, Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Արսեն Դավթյանը և Տիգրան Համբարձումյանը:
Այսօր նախատեսված են երրորդ տուրի հանդիպումները: