
Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը ճանաչվել է 2025թ. Եվրոպայի լավագույն մարմնամարզիկ:
Մարզաձևի միջազգային ֆեդերացիայի հարցման արդյունքում հայաստանցին հավաքել է 1. 030, 759 ձայն: Սա նշանակում է, որ քվեարկողների 51 %-ը առավելություն է տվել Համլետին:

Լավագույնը ճանաչվելու առթիվ ՀՀ մարմնամարզության ֆեդերացիան հետևյալն է գրել. «Շնորհակալ ենք յուրաքանչյուրիդ ակտիվ մասնակցության եւ աջակցության համար: Ձեր ջանքերի, համախմբվածության ու անսահման սիրո շնորհիվ Համլետ Մանուկյանը ճանաչվեց տարվա լավագույն մարմնամարզիկ: Սա մեր բոլորի հաղթանակն է։ Շնորհակալ ենք: Միասին ուժեղ ենք»:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն նույնպես շնորհավորում է 18 –ամյա շնորհաշատ մեր Համլետին, քանզի համաշխարհային մարմնամարզությունում նա արժանացել է նման բարձր գնահատականի: