ԴԻՏԱՐԺԱՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ

11:28 - 03 Մար, 2026

Եվրոբասկետ 2029-ի նախընտրական փուլի  ծրագրով ՀՀ հավաքականը սեփական հարկի տակ հյուընկալեց   Բուլղարիայի ընտրանուն։

Տանտերերի  կազմում բացակայեցին  թիմի ավագ Անդրե Սփայթ-Մկրտչյանը / վնասվածքի պատճառով /, Գաբրիել Աջեմյանը / փաստաթղթային  խնդիրներ /  և  Քրիս Ջոնսը: Վերջինին  փոխարինած  մեկ այլ լեգեոներ՝ Դարիուս Մաքգին հրաշալի խաղ ցուցադրեց  և  ճանաչվեց հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը։ Նա վաստակեց 35 միավոր, չորս անգամ տիրեց օղակից անդրադարձած  գնդակին և կատարեց յոթ արդյունավետ փոխանցում։

Այնուամենայնիվ, հանդիպումն ավարտվեց մրցակցի հաղթանակով՝ 100:80։

Պետք է նշել, որ մրցամարտը անցավ  լարված  ու դիտարժան պայքարում: Մինչև չորրորդ  խաղափուլը մեր բասկետբոլիստները հուսալի վարպետություն դրսևորեցին և հյուրերի օգտին եղած  հաշվի տարբերությունը չնչին էր: Պարզապես վերջնամասում զգացվեց  առանցքային խաղացողների բացակայությունը: Բացի այդ մերոնց մոտ նշմարվեց որոշ հոգնածություն:  

Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի երկուսին ՝  Նորվեգիայի ընտրանու հետ:

 

Այլ նորություններ