Հայ գեղասահորդները աշխարհի առաջնությունում կպայքարեն օլիմպիական ուղեգրերի համար

08:04 - 24 Մար, 2017

Մարտի 29-ից ապրիլի 2-ը Հելսինկիում կանցկացվի գեղասահքի աշխարհի առաջնությունը: Այն նաեւ 2018 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի ընտրական մրցաշար է:

Հայաստանը աշխարհի առաջնությունում ներկայացված է լինելու երեք մրցաձեւում:

Մենասահքում հանդես կգան Սլավիկ Հայրապետյանը եւ Անաստասիա Գալուստյանը, իսկ պարային զույգերի մրցապայքարում՝ Թինա Կարապետյան/Սիմոն Պրու Սենակալ երկյակը:

«Օլիմպիական խաղերին մասնակցնելու համար մարզիկները պետք է ընդգրկվեն 20 ուժեղագույնների ցանկ,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը,- բարդ խնդիր է, բայց մենք կպայքարենք:

Փխենյան 2018-ին մասնակցելու երկրորդ եւ վերջին հնարավորությունը այս տարվա սեպտեմբերին Գերմանիայում կայանալիք ընտրական մրցաշարն է»:

 

 

 

 

Այլ նորություններ