ԿԱՐԾԻՔՆԵՐԸ ՏԱՐԲԵՐ ԵՆ

11:17 - 05 Փետ, 2026

Ձմեռային օլիմպիական խաղերի ծրագիրը գտնվում է իր պատմության ամենաարմատական փոփոխությունների շեմին։ Բանն այն է, որ հնարավոր է  շուտով  միևնույն մարզիկները կարողանան հարմարավետորեն մրցել ամառային և ձմեռային օլիմպիական խաղերում։

Քննարկվում է 2030թ. խաղերում ձյան և սառույցի համայնքի համար հիմնարար նոր մարզաձևերի՝ աթլետիկական կրոսի և հեծանվակրոսի  ներառումը։

Նախաձեռնությամբ հանդես են եկել միջազգային համապատասխան  մարզական ֆեդերացիաների ղեկավարները, ինչը առաջացրել է ավանդական ձմեռային մարզաձևերի բուռն դիմադրությանը:

Գաղափարը պատկանում է օլիմպիական շարժման երկու ազդեցիկ անձանց՝ աթլետիկայի  համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Սեբաստիան Կոեին և հեծանվային սպորտի միջազգային ասոցիացիայի ղեկավար  Դեյվիդ Լապարտիենին։

Նրանք պնդում են ծրագիրը վերանայելու անհրաժեշտությունը՝ հիմնվելով ամառային և ձմեռային օլիմպիական խաղերի մասշտաբների միջև հավասարակշռության վրա։ 2024թ.  Փարիզի խաղերում շնորհվել է մեդալների 329, մինչդեռ Միլանում և Կորտինա դ'Ամպեցցոյում կայանալիք 2026թ. խաղերի համար նախատեսված է ընդամենը՝ 116 հավաքածու։

2025թ.  նոյեմբերին մի շարք ձմեռային  մարզաձևերի ֆեդերացիաներ համատեղ հայտարարություն են տարածել՝  դատապարտելով նախաձեռնությունը:

«Ձմեռային օլիմպիական ֆեդերացիաները համոզված են, որ այս մոտեցումը կնվազեցնի այն ապրանքանիշը, ժառանգությունը և ինքնությունը, որը ձմեռային մարզահանդեսները  դարձնում է եզակի՝ ձյան և սառույցի վրա կատարվող մարզաձևերի տոնակատարություն», - ասվում է նրանց պաշտոնական դիրքորոշման մեջ։

Ավանդական մարզաձևերի առաջնորդները պնդում են, որ նորարարությունը պետք է բխի «ձյուն և սառույց» ընտանիքից:

Հիմնական խոչընդոտը օլիմպիական խարտիան է։ Փաստաթղթում հստակ նշված է, որ ձմեռային ծրագրի մարզաձևերը պետք է անցկացվեն ձյան կամ սառույցի վրա։ Առաջարկված մարզաձևերի ներառումը պահանջում է խարտիայի փոփոխություն:  

Բայց օլիմպիական պատմությունում  կան դեպքեր երբ  մարզիկները երկու խաղերում էլ  բարձրացել են պատվո հարթակ, քանզի նախկինում ամառային և ձմեռային մարզահանդեսերը անցկացվել են նույն տարում:  

Այժմ մարզիկները կկարողանան հարմարավետորեն հերթափոխել ամառային և ձմեռային խաղերը`  յուրաքանչյուր երկրորդ տարին մեկ:  

 

 

Այլ նորություններ