
Շարունակվում են ՊրոԲասկետ Ա-Լիգայի առաջնության հանդիպումները։
Երեկ կայացել է մեկ հանդիպում: ԲԿՄԱ-ն համոզիչ հաշվով / 81 : 67 / հաղթանակ է տարել «US Titans»-ի նկատմամբ:
Հանդիպման ամենաարժեքավոր խաղացող (MVP) է ճանաչվել ԲԿՄԱ –ի մարզիկ Քեմերոն Քոլլինսը: Նա վաստակել է 27 միավոր, կատարել 23 ռեբաունդ և երեք արդյունավետ փոխանցում: