ԱՌԱՆՑ ՀԱՆԴԻՍԱԿԱՆՆԵՐԻ

16:07 - 25 Նոյ, 2025

<< Միլան-Կորտինա – 2026 >>  ձմեռային օլիմպիական խաղերի կրակի վառման արարողությունը  վաղը ՝ նոյեմբերի 26 ին, Օլիմպիայում կանցկացվի առանց հանդիսականների՝ Հունաստանում տեղացած առատ անձրևների պատճառով:

Անվտանգության նկատառումներից ելնելով որոշվել է միջոցառումը տեղափոխել փակ տարածք՝ Օլիմպիայի հնագիտական թանգարան։ Շենքի ներսում արարողությունը տեղի կունենա առանց հանդիսականների՝ միայն հատուկ հրավիրատոմսերով:  

Թանգարանի շենքում ներկա գտնվելու երաշխավորվածների թվում կլինեն 2026թ. օլիմպիական խաղերի դեսպանները և ձմեռային մարզաձևերի իտալացի հայտնի  ներկայացուցիչներ՝ դահուկորդ Ստեֆանիա Բելմոնդոն ու սահնակորդ Արմին Զոգելերը։

Հունաստանով իննօրյա ճանապարհորդությունից հետո, դեկտեմբերի չորսին, <<Պանատինաիկոս>>  ստադիոնում  կրակը կհանձնվի խաղերի կազմակերպիչներին: Նույն օրը այն կժամանի Հռոմ:

Անցյալ շաբաթա  վերջին խաղերի լեռնաշղթայում մինչև 20 սանտիմետր ձյան շերտ է նստել: Այդ խորությունը գրանցվել է Կորտինա դ'Ամպեցցոյում: Կազմակերպիչների կարծիքով, նման վաղ առատ ձյունը պետք է լավ հիմք ծառայի ապագայում արհեստական ձյուն առաջացնելու համար:

Դահուկորդների համար լանջերին անհրաժեշտ ձյան շերտի խորությունը պետք է լինի 80- 100 սմ, նվազագույնը՝ 35 սմ: Կազմկոմիտեի կարծիքով, ընդհանուր առմամբ կարտադրվի մոտավորապես 2.4 միլիոն խորանարդ մետր արհեստական ձյուն:

Այլ նորություններ