60 ՏԱՐԻ ԱՌԱՋ

11:33 - 01 Սեպ, 2020

Բոլորովին վերջերս  Ռուսաստանը  հանդիսավորությամբ նշեց Մոսկվայում 1980թ․ անցկացված ամառային օլիմպիական խաղերի 40 ամյակը։ ՀԱՕԿ - ի պաշտոնական կայքը իր հերթին հայ ընթերցողներին ներկայացրեց մոսկովյան համաշխարհային մարզահանդեսում տարբեր ձուլվածքի 9 մեդալ նվաճած մեր երկրի ութ ներկայացուցիչներին։

Հոբելյանական է նաև Իտալիայի մարյրաքաղաք Հռոմում 1960թ․ տեղի ունեցած ամառային օլիմպիական   17 -րդ խաղերը։

Հռոմի  << Ֆորո Իտալիկո  >> 90 հազար տեղանոց ստադիոնում օգոստոսի 25 –ին  կատարվեց  խաղերի բացման  հանդիսավոր արարողությունը։  Մեկնարկը ազդարարեց Իտալիայի այն ժամանակվա  նախագահ Ջովանի Գրոնկին։ Փակման արարողությանը տեղի ունեցավ սեպտեմբերի 11 –ին։

Խաղերին մասնակցեցին 83 երկրների  5348 մարզիկ –մարզուհիներ/  4738 տղամարդ, 610 կին /։ 17 մարզաձևերում խաղարկվեց մեդալների 150 հավաքածու։

ԽՍՀՄ հավաքականը, որը  բաղկացած էր 285 ներկայացուցիչներից, երրորդ անգամ էր  մասնակցում  ամառային օլիմպիական խաղերին։ Խորհրդային թիմը մրցակիցներին  գերազանցեց մրցանակների քանակով՝  103 մեդալ /  43 ոսկե, 29 արծաթե և 31 բրոնզե /։ Երկրորդը ամերիկացիներն էին՝ 71  / 34 + 21 + 16 /  և երրորդը՝ իտալացիները ՝ 36 / 13 + 10 +13 /։

Օլիմպիական կրակը վառելու պատիվը տրված էր իտալացի 18 –ամյա կրոսավազորդ Ջանկառլո Պերիսին։

Հռոմում սահմանվեց 74 օլիմպիական ռեկորդ, որից 27 – ում  բարելավվեց համաշխարհային նվաճումը։

CBS հեռուստաընկերությունը 394 հազար դոլար վճարեց ԱՄՆ-ում խաղերը հեռարձակելու իրավունքի համար: Սա առաջին խաղերն էր, որ լիովին լուսաբանվեց հեռուստատեսությամբ։

Այդ միջոցառման ժամանակ նաև առաջին անգամ մարզիկ մահացավ դոպինգի պատճառով։ Նա  դանիացի հեծանվորդ  Յենսենն էր։

Լավագույն մարզիկներ ճանաչվեցին սովետական ծանրորդ Յուրի Վլասովը, ամերիկացի վազորդ Վիլմա Ռուդոլֆը  և եթովպացի  մարաթոնիստ Աբբե Բիկիլան։

Դանիայի ֆուտբոլի ազգային հավաքականը օլիմպիական խաղերից առաջ կորուստներ էր  ունեցել հուլիսի 16-ին տեղի ունեցած ավիավթարի պատճառով, որի հետևանքով զոհվել էին  ազգային հավաքականի մի քանի խաղացողներ: Սակայն դանիացիները  որոշեցին մասնակցել մրցաշարին և նվաճեցին  արծաթե մեդալներ ՝ եզրափակիչում պարտվելով Հարավսլավիայի  թիմին։

 

 

 

Այլ նորություններ