Ներկայացվել են Տոկիո-2020-ի նոր ռոբոտները

15:32 - 23 Հուլ, 2019

Տոկիո-2020-ի Կազմկոմիտեն ներկայացրել է Խաղերի նոր ռոբոտներին: Ռոբոտների նախագծի նպատակն է դարձնել Տոկիո-2020-ի Օլիմպիական Խաղերը ամենանորարարականը:

Ռոբոտների նոր մոդելները նախագծվել են Տոյոտա Մոթերս ընկերության կողմից և նման են Տոկիո-2020-ի թալիսմանին: Ռոբոտները ողջունելու են մարզիկներին և հյուրերին Խաղերի մրցատեղիներում մարդանման շարժումներով` ձեռքի սեղմումով և դեմքի արտահայտություններով:

Ռոբոտի ճակատին տեղադրված տեսախցիկը թույլ կտա ճանաչել մարդկանց և արձագանքել նրանց:

Տոկիո-2020-ը և Տոյոտան մի շարք տարբերակներ են քննարկում, որպեսզի ռոբոտները Խաղերն ավելի հասանելի ու զվարճալի դարձնեն երեխաների համար:

Ռոբոտի մեկ այլ տեսակ ձայներ և պատկերներ կուղարկի մյուս մրցավայրերում գտնվող ռոբոտներին, ինչը թույլ կտա հեռու գտնվող հանդիսատեսին տեղեկություն ստանալ այլ մրցավայրերի մասին:

Երրորդ մոդելը զինված կլինի տեսախցիկով և կօգնի ֆիզիկապես ներկա չգտնվող մարդկանց դիտել մրցումները` թույլ տալով նաև հաղորդակցվել միմյանց հետ:

Ռոբոտի վերջին տեսակը, որն օժտված կլինի ինքնուրույն տեղափոխվելու հատկությամբ, կօգնի մարզիկներին, օրինակ աթլետներին, բերել նրանց նետած իրերը, այդպիսով `խնայելով դրա համար պահանջվող ժամանակը և մարդկային էներգիան:

Այլ նորություններ