
Հնդկաստանի Գոա քաղաքում կայացել են ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի առաջին հանդիպումները:
Հայաստանցի գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը և Շանթ Սարգսյանը իրենց պարտիաները ավարտել են ոչ-ոքի արդյունքով:
Գաբրիել Սարգսյանը խաղաղ դաշն է կնքել ամերկացի Ավոնդեր Լիանգի, իսկ Շանթ Սարգսյանը՝ գերմանացի Ֆրեդերիկ Սվանեի հետ:
Չորրորդ փուլի երկրորդ հանդիպումները կանցկացվեն այսօր՝ նոյեմբերի 12-ին: