. . . ՆԱԵՎ ԱԿՈՒՄԲՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ

14:37 - 03 Նոյ, 2025

Հայաստանում տարեցտարի մեծանում է բասկետբոլ մարզաձևի մասսայականությունը: Ավելացել են նաև միջոցառումների, ավելին՝ թիմերի քանակը:

Արդեն մեկնարկել է Պրոբասկետ Ա-Լիգայի նոր՝ 2025/26թթ. մրցաշրջանը: Նախորդ տարվա համեմատ երկուսով ավելացել է մասնակիցների թիվը:

Առաջնությունում խաղարկվող մեդալների համար այս տարի միմյանց հետ պայքարի են  բռնվում ութ ակումբներ. «Ուրարտու», «Էրեբունի», «Արթիկ», «Հատիս», ԲԿՄԱ, «Օլիմպավան»: Նրանց դեկտեմբերին կմիանան նաև ամերիկյան երկու թիմեր՝  «US Titans» և  «Phoenix Perception -ը։ Միացյալ նահանգների բասկետբոլիստների ներկայությունը և նրանց հետ անմիջական մրցապայքարը, անշուշտ, կնպաստի տեղացի խաղացողների վարպետության  առաջընթացին:

Մասնագետները զրույցներում միանշանակ ճիշտ են համարում Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի որոշումը և այդ գործում ներդրած ջանքերը:

Ենթադրվում է, որ ասպարեզներում կծավալվի լարված ու դիտարժան պայքար:

Խաղերը հիմնականում  տեղի են ունենում  Օլիմպավանի մասնագիտացված մարզադահլիճում:  

Մարզային միակ թիմ՝ Արթիկը մրցակիցներին հյուրընկալում է սեփական հարկի տակ, իսկ որոշ դեպքերում նաև  խաղեր կանցկացվեն սպորտի կառավարման կենտրոնի  «Արաքս»  մարզահամալիրի դահլիճում:  

Արդեն տեղի է ունեցել երեք հանդիպում: Գրանցվել են հետևյալ հաշիվները. «Արթիկ» – «  Ուրարտու»՝  68 : 91, ԲԿՄԱ – «Օլիմպավան» ՝  61 : 83  և «Էրեբունի»  – «Հատիս»՝  74 : 105:

Արժե նշել, որ հանդիպումները մեծամասամբ կկայանան շաբաթ և կիրակի օրերին:  

Այլ նորություններ