ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆՈՒՄ

11:37 - 03 Նոյ, 2025

Հնդկաստանի  Գոա քաղաքում ընթանում է  ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի 2025թ.  խաղարկությունը: Հայաստանի շախմատիստներից  երկուսը մտել են երկրորդ փուլ:

Հայկ Մարտիրոսյանն առաջին շրջանում 1,5:0,5 հաշվով  հաղթել է Ինդոնեզիայի պատվիրակ  Սատրիա Դուտա Չահայային, իսկ Գաբրիել Սարգսյանը՝ նույն հաշվով  Շրի Լանկան ներկայացնող Ռանինդու Դիլշան Լիանագեին:

Կարեն Գրիգորյանը  ոչ –ոքի՝ 1:1 է խաղացել   եգիպտացի Ահմեդ Ադլիի, իսկ  Ռոբերտ Հովհաննիսյանը՝ մալայզիացի Մոհան Հավինի հետ: Նրանց հետագա մասնակցությունը մրցաշարին կորոշվի  այսօր նախատեսված  թայ-բրեյքում:

Այլ նորություններ