ՍՏՈԻԳԱՏԵՍԸ ՄՈՏԵՆՈՒՄ Է ԱՎԱՐՏԻՆ

11:07 - 03 Նոյ, 2025

Ալբանիայի Դուրես քաղաքում, Եվրոպայի ծանրամարտի երիտասարդական առաջնությունում, Հայաստանի հավաքականի հաշվին կրկին մեդալներ ավելացան:

Կանանց մրցաշարում Մերի Միսակյանը / 69 կգ / և Աննա Ամրոյանը / 77 կգ /  երկամարտի արդյունքով դարձան բրոնզե մեդալակիր: Մերին ցույց տվեց 210 կգ / 92 կգ + 118 կգ /, իսկ Աննան ՝  228 կգ / 98 կգ + 130 կգ / արդյունք:  

Տղամարդկանց մրցավեճում արծաթե մեդալի արժանացավ Նարեկ Մկրտչյանը / 79 կգ /: Նրա արդյունքն է 338 կգ /150 կգ + 188 կգ /:

Այսօր մրցահարթակ կելնեն Լիանա Գյուրջյանը, Էմմա Պողոսյանը / երկուսն էլ ՝ 86 կգ /, Ալինա Սուքիասյանը / + 86 կգ /, Միշա Մելքոնյանը / 110 կգ / և գերծանրքաշային  Վարդգես Մարգարյանը:

Առաջնությունը կավարտվի վաղը:  

Այլ նորություններ