ՀԻՆԳ ՄԱՍՆԱԿԻՑ

10:37 - 29 Հոկ, 2025

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում  հոկտեմբերի 31-ից՝  նոյեմբերի 1-ը  նշանակված է Եվրոպայի  ձյուդոյի  մինչև 23 տարեկանների առաջնությունը:

Հայաստանի հավաքականը  մրցաշարին կմասնակցի հինգ մարզիկով։ Թիմում ընդգրկված են Վահե Աղասյանը, Մարտին Բադալյանը / երկուսն էլ` 60 կգ /, Ժիրայր Համբարյանը / 66 կգ /, Արտակ Թորոսյանը / 73 կգ / և գերծանրքաշային  Գոռ Կարապետյանը:

Մեր երիտասարդականը  գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի ղեկավարությամբ մրցավայր կմեկնի վաղը ՝ հոկտեմբերի 30 –ին:

Այլ նորություններ