ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՆԳՅԱԿԸ

11:07 - 17 Հոկ, 2025

Հայաստանի հինգ սպորտային մարմնամարզիկ կմասնակցի Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում հոկտեմբերի 19- ին մեկնարկելիք աշխարհի 53 –րդ առաջնությանը:

Մերոնք իրենց վարպետությունը կցուցադրեն անհատական մրցումներում ՝ առանձին գործիքների վարժություններում:

Թիմի առաջատար Արթուր Դավթյանը հանդես կգա հենացատկում, Վահագն Դավթյանը և Արթուր Ավետիսյանը՝ օղակների,  իսկ Համլետ Մանուկյանն ու  Մամիկոն Խաչատրյանը՝ նժույգթափերում:

Այդ խոշոր ստուգատեսին կմասնակցեն 83 երկրների 570 մարզիկ – մարզուհիներ:

Առաջնությունը կավարտվի հոկտեմբերի 25 –ին:

 

Այլ նորություններ