ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄԻԱՅՆ « ՓՅՈՒՆԻԿԸ »

11:27 - 04 Օգո, 2023

Տեղի ունեցան կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպումները:

Շվեդիայի  «Կալմարի» հետ պատասխան խաղը տեղի ունեցավ Աբովյանում: Ինչպես արտագնա մրցամարտում, այնպես էլ սեփական հարկի տակ, գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի սաները մրցակցին հաղթեցին 2 : 1 հաշվով և մտան երրորդ փուլ:

Մեր թիմի մրցակիցն է Նորվեգիայի  «Բոդե-Գլիմտը»:  

Մեր մյուս երեք ակումբները / «Ուրարտու», «Արարատ-Արմենիա», «Ալաշկերտ» /  երկու հանդիպումների արդյունքով զիջեցին մրցակիցներին և դուրս մնացին պայքարից:

 

 

 

Այլ նորություններ