ԱՅԴՊԵՍ ԷԼ Է ԼԻՆՈՒՄ

11:17 - 13 Հոկ, 2023

Եվրոպայի ֆուտբոլի առաջնության ընտրական փուլի ծրագրով Հայաստանի հավաքականը  Լատվիայում մրցեց տեղի ընտրանու հետ: Տանտերերը հաղթեցին 2 : 0 հաշվով և առաջին երեք միավորը վաստակեցին:

Ձախողման պատճառով մեր մարզասերը դառնացել է և թերագնահատում է Հայաստանի հավաքականի խաղացողների վարպետությունը: Չզարմանանք, այդպես էլ է լինում, քանզի դժգոհությունը տեղի կտա մեր ընտրանու հենց առաջին հաջողության դեպքում:

Հավատանք մեր հավաքականի լավ խաղին: Գուցե դա կայանա հոկտեմբերի 17-ին,  Հյուսիսային Մակեդոնիայում նշանակված մրցամարտում, որը նույնիսկ պաշտոնական չէ:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը եվրոպականի ծրագրով  հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 18-ին:  Երևանում կհյուրընկալվի   Ուելսի ընտրանին:

 

Այլ նորություններ