ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՄԱՍՈՒՆՔՆԵՐԻ ՇՈՒՐՋ

11:37 - 14 Հոկ, 2025

Հույն ծանրորդ, օլիմպիական քառակի մեդալակիր Պիրոս Դիմասը բարեգործական նպատակներով Լոնդոնի 2012 թ. հուշանվերները հանել է աճուրդի, ինչը հակասում է օլիմպիական շարժման սկզբունքներին:

Միջազգային օրենսդրությունն արգելում է օլիմպիական խորհրդանիշների առևտրային շահագործումը:

Աճուրդում հավաքվել է 10,200 եվրո, որը Դիմասը նվիրաբերել է բարեգործական կազմակերպությանը: Այնուամենայնիվ, Հունաստանի ԱՕԿ –ը պնդում է, որ օլիմպիական ջահը «սուրբ մասունք է»:

Դիմասը, որը ներկայումս ԱՄՆ ծանրամարտի ազգային հավաքականի տեխնիկական տնօրենն է, ռեալիթի շոուում հայտնվել է բարի գործի համար գումար հավաքելու նպատակով։ Ջահը ամենաբարձր գնով վաճառելուց հետո, ըստ տեղեկությունների, նա ասել է. «Բարի լույս, բարեկամության կրակ»։

Ինքը ՝ ծանրորդը գոհունակություն է հայտնել օլիմպիական խորհրդանիշը նվիրաբերելու համար՝ ասելով. «Ես շատ ուրախ եմ, որ մասնակցել եմ «Cash or Trash» նոր եթերաշրջանին և հնարավորություն եմ ունեցել 2012թ. Լոնդոնի խաղերի օլիմպիական ջահը նվիրաբերել հատուկ գործի համար:

Դիմասը ոսկե մեդալ է նվաճել 1992թ. Բարսելոնի, 1996թ. Ատլանտայի և 2000թ. Սիդնեյի, ինչպես նաև արծաթե մեդալ՝ 2004թ. Աթենքի օլիմպիական խաղերում։ Նա ծանրամարտի աշխարհի առաջատար դեմքերից է և սպորտի պատմության մեծագույն մարզիկներից մեկը։

Նման փաստը առաջին դեպքը չէ: Օրինակ՝ Բրյուս Ջենները (այժմ՝ Քեյթլին Ջեններ), ով 1976թ. Մոնրեալի խաղերում տասնամարտի ոսկե մեդալակիր է. 1984թ. Լոս Անջելեսի խաղերի փոխանցավազքի ջահակիրներից, 2015 թ. ջահը աճուրդի է հանել գրեթե 24,000 դոլարով (20,400 եվրո)։

Մուհամմեդ Ալին, որը համարվում է բոլոր ժամանակների մեծագույն բռնցքամարտիկներից մեկը, նույնն արել է 1996թ. Ատլանտայի օլիմպիական խաղերից հետո, երբ նրա ջահը վառվեց բացման արարողության ժամանակ, աճուրդի է հանվել 2024թ.՝ զգալի գումարով: Լոնդոնի 2012թ. խաղերի այլ ջահեր նույնպես աճուրդի է հանել կազմկոմիտեն՝ բարեգործական նպատակներով, որոնցից մի քանիսը վաճառվել են ավելի քան 10,000 եվրոյով։

Այնուամենայնիվ, Դիմասի դեպքը տարբերվում է նրանով, որ իր ջահը աճուրդի է ներկայացվել զվարճանքի ծրագրի համար:

Այլ նորություններ