ՉՈՐՍԱԿԱՆ ՏՂԱՄԱՐԴ ԵՎ ԿԻՆ

15:37 - 01 Նոյ, 2023

Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է  վարկանիշային նոր աղյուսակը:  Հայաստանի ներկայացուցիչներից 100 լավագույնների ցանկում ընդգրկված է ութ շախմատիստ / չորսական տղամարդ և կին /:

Տղամարդկանց ցանկում Հայկ Մարտիրոսյանը 34-րդն է, Գաբրիել Սարգսյանը` 48-րդը, Հրանտ Մելքումյանը` 94-րդը, իսկ Կարեն Գրիգորյանը` 97-րդը:

Կանանցից  Էլինա Դանիելյանը 43-րդն է, Լիլիթ Մկրտչյանը` 64-րդը, Աննա Սարգսյանը` 83-րդը, Մարիամ Մկրտչյանը` 100-րդը:

Սանդղակի  առաջատարներն են  աշխարհի չեմպիոններ, նորվեգացի  Մագնուս Կարլսենն ու  չինուհի Հոու Յիֆանը։

 

Այլ նորություններ