Պալմա դե Մալյորկայում (Իսպանիա) ավարտվում է ՖԻԴԵ-ի Գրան Պրիի վերջին փուլը: Ութերորդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Եվգենի Տոմաշեւսկու հետ:
Հայաստանցի գրոսմայստերը 5 միավոր ունի եւ կես միավորի տարբերությամբ գերազանցում է ինը շախմատիստի:
Այսօր կայանալիք վերջին տուրում Արոնյանը սեւերով կխաղա Հիկարու Նակամուրայի (ԱՄՆ) հետ:
Լուսանկարը՝ մրցաշարի պաշտոնական կայքի