ՉՈՐՍ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՊԱՐԳԵՎ

10:37 - 10 Նոյ, 2025

Երևանում ավարտվեց Եվրոպայի բռնցքամարտի երիտասարդական առաջնությունը:

Տանտերերից եզրափակիչ մտան ինը մարզիկ և երեք մարզուհի:

Հավաքականի ավագ մարզիչ, վաստակավոր մարզիչ Կարեն Աղամալյանի սաներից չեմպիոն դարձան   Վաղարշակ Քեյանը (54 կգ), Անդրանիկ Մարտիրոսյանը (63,5 կգ), Արգիշտի Հակոբյանը (67 կգ)  և Սամվել Սիրամարգյանը (75 կգ):

Փոխչեմպիոնի պատվին արժանացան  Հարություն Մարտիրոսյանը (48 կգ ) Վահրամ Դովլաթբեկյանը ( 51 կգ ) Տիգրան Հովսեփյանը ( 57 կգ ), Ռաֆի Խաչատրյանը ( 86 կգ ) և  Տիգրան Խաչատրյանը ( 92 կգ ):

Աղջիկների հավաքականի ավագ մարզիչ, փորձառու մասնագետ Վազգեն Բադալյանի թիմից  Հեղինե Պետրոսյան (50կգ), Վարդ Ասատրյան (54 կգ) և Էլեն Պապյան (57 կգ) եռյակը նվաճեց  արծաթե մեդալ:

Այսօր կանցկացվեն մինչև 23 տարեկանների եզրափակիչները:

Այլ նորություններ