
Նոյեմբերի 1 – 14 –ը Երևանում նշանակված է Եվրոպայի բռնցքամարտի երիտասարդական առաջնությունը:
Հայաստանի հավաքականը, ավագ մարզիչ Կարեն Աղամալյանի, մարզիչներ Նվեր Վարդանյանի և Անդրանիկ Գրիգորյանի գլխավորությամբ, ուսումնամարզական հավաք է անցկացնում Աբովյանում։
Պարապմունքները նպատակային են: Մարզիկները ջանք չեն խնայում լավ մարզավիճակով ելնել ռինգ, հաղթել և արդարացնել հայ մարզասերների սպասելիքները: