ԱՅՍՕՐ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՏՈՒՐԻ ՕՐՆ Է

10:37 - 09 Հոկ, 2025

Բաթումում շարունակվում է Եվրոպայի շախմատի թիմային առաջնությունը: Հայաստանի տղամարդկանց  հավաքականը չորրորդ տուրում  ոչ - ոքի (2:2) խաղաց ռումինացիների հետ:

Հայկ Մարտիրոսյանը հաղթեց, Շանթ Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը վաստակեցին կեսական միավոր, իսկ Արամ Հակոբյանը պարտություն կրեց:

Չորրորդ տուրում ՀՀ կանանց հավաքականը մրցեց Իսրայելի մարզուհիների հետ և նույնպես գրանցեց ոչ ոքի՝ 2:2 արդյունք:

Հաղթանակ տոնեց  Էլինա Դանիելյանը, ոչ –ոքի խաղացին  Մարիամ Մկրտչյանն ու Մարիա Գևորգյանը, իսկ Լիլիթ Մկրտչյանը զիջեց մրցակցին։

Այսօր նշանակված 5-րդ խաղափուլում մեր տղամարդկանց հավաքականը կմրցի Մոնտենեգրոյի,  իսկ կանանցը՝ Շվեյցարիայի ներկայացուցիչների  հետ։

Այլ նորություններ