Աշխարհի գավաթ. Արոնյանն առաջին պարտիայում հաղթեց Իվանչուկին

19:50 - 15 Սեպ, 2017

Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում մեկնարկեց  քառորդ եզրափակիչ փուլը:

Գրոսմայստեր Լեւոն Արոնյանն առաջին պարտիայում հաղթեց ուկրաինացի Վասիլի Իվանչուկին:

Արոնյանը խաղում էր սպիտակներով եւ 24-րդ քայլում ստիպեց մրցակցին հանձնվել:

Քառորդ եզրափակչի պատասխան պարտիաները կկայանան վաղը:

Այլ նորություններ