
Ինդոնեզիայի Բոգոր քաղաքում անցկացվեց սամբոյի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը։
Հայաստանի ներկայացուցիչները նվաճեցին մեկ ոսկե, երկու արծաթե և հինգ բրոնզե մեդալ.
Պատանիներ՝
Սիմոնյան Նարեկ - 58կգ, բրոնզե
Շատվերյան Գոռ - 71կգ,բրոնզե
Երիտասարդներ
/մարզական սամբո/
Սիմոնյան Ռոբերտ - 58կգ, ոսկե
Օհանյան Մհեր - 71կգ, բրոնզե
Սարուխանյան Սեյրան - 88կգ, արծաթե
Երիտասարդներ
/մարտական սամբո/
Գրիգորյան Տիգրան - 58կգ, բրոնզե
Համբարձումյան Վադիս - 71կգ, բրոնզե
Սաֆարյան Արմեն - 79կգ, արծաթե
Մեդալների հաշվարկով հաղթեց ՌԴ հավաքականը։ Հայաստանի թիմը զբաղեցրեց 6-րդ տեղը։
Սամբոյի տարվա գլխավոր ստուգատես հանդիսացող աշխարհի առաջնությունը կանցկացվի Ղրղզստանում՝ նոյեմբերի 7-9-ը։