ԵՐԵՔ ՀԱՂԹԱՆԱԿ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ

10:07 - 09 Սեպ, 2025

ՌԴ Չիտա քաղաքում մեկնարկել է  բռնցքամարտի Եվրասիայի գավաթի խաղարկությունը, որին մասնակցում են 19 երկրների պատվիրակներ:

Հայաստանի երեք ներկայացուցիչներ հաղթանակով են սկսել մրցաշարը: Տիգրան Մակիչյանը / 60 կգ /  պարտության է մատնել Լիբիայի ներկայացուցիչ Սաիդ Ռավային, Արգիշտի Հակոբյանը / 67 կգ / ՝  սերբ Վաշյո Դուրդևիչին, իսկ  Սամվել Սիրամարգյանը / 75 կգ / ` ղազախ Զանդոս Ալպիսբաևին:

Այլ նորություններ