Բռնցքամարտիկ Արամ Ավագյանը հաղթեց քառորդ եզրափակիչում

18:15 - 13 Օգո, 2015

Բուլղարիայի Սամոկով քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 56 կգ քաշային Արամ Ավագյանը քառորդ եզրափակիչում  հաղթեց ռումինացի Նիկոլաե Անդրեանային , իր համար ապահովեց  առնվազն բրոնզե մեդալ և հոկտեմբերին Քաթարի մայրաքաղաք Դոհայում կայանալիք աշխարհի վարկանիշային առաջնությանը մասնակցելու իրավունք:

Վճռական փուլ մտնելու համար  Արամը օգոստոսի 14-ին կմրցի բրիտանացի Քայս Աշֆակիհետ:

Քառորդ եզրափակիչի հանդիպումները  տանուլ տվեցին մեր մյուս երեք ներկայացուցիչները` Հովհաննես Բաչկովը / 64 կգ / ,Արամ Հովիկյանը  /75 կգ / և Կորյուն Սողոմոնյանը / 52 կգ /:

Այլ նորություններ