500 ՕՐ ԱՌԱՋ

11:08 - 24 Սեպ, 2020

<< Պեկին -  2022 >>  կազմկոմիտեն մի շարք տոնակատարություններ է անցկացրել Չինաստանի մայրաքաղաքում ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկից 500 օր առաջ: 

Միջոցառման գագաթնակետը Չինական մեծ պատի` Բադալինգի տարածքում տեղի ունեցած հանդիսությունն է եղել, որտեղ  սովորաբար ամենաշատ այցելուներն են լինում: 

Ելույթ են ունեցել  երաժշտական խմբեր, կազմակերպվել են ցուցահանդեսներ։

Պեկինում մինչև հոկտեմբերի կեսերը  կշարունակվի օլիմպիական խաղերին նվիրված  տոնակատարություների շարքը։

 

 

Այլ նորություններ